Bloomberg. Իսրայելն այլևս Ռուսաստանին նախապես տեղեկություններ չի տրամադրի Սիրիայի տարածքում իրականացված ավիահարվածների մասին, որը կարող է Սիրիան վերածել նոր ճակատի
Իսրայելն այլևս Ռուսաստանին նախապես տեղեկություններ չի տրամադրի Սիրիայի տարածքում իրականացված ավիահարվածների մասին, որը կարող է Սիրիան վերածել նոր ճակատի,- գրում է «Bloomberg»-ը։
Հրատարակության համաձայն՝ Իսրայելն ակտիվացրել է հարձակումները Սիրիայում իրանամետ ուժերի վրա, որոնք մոտեցել են իսրայելական սահմանին, և իրավիճակի զարգացումը կապված է Իսրայելի քաղաքականության առանցքային փոփոխության հետ։
«Bloomberg»-ը գրում է, որ Իսրայելի քաղաքականության փոփոխությունը վատթարացնում է Իսրայելի ու Ռուսաստանի առանց այն էլ խնդրահարույց հարաբերությունները։
2015 թվականի աշնանից Ռուսաստանի և Իսրայելի միջև գործարկվել է կապի մեխանիզմ, որը կոչված է պաշտպանելու Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործողությունների ժամանակ պատահական բախումներից և այլ վտանգավոր միջադեպերից։