«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանության «Հաղթանակի պլանը» նախատեսում է երկրին հրավեր ՆԱՏՕ և զենքի մատակարարման երաշխիքներ
«Bloomberg» լրատվական գործակալության տեղեկություններով, Ուկրաինայի իշխանության կողմից մշակված «Հաղթանակի պլանը», որը նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ պետք է ներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ներառում է Ուկրաինային հրավեր ՆԱՏՕ, և ԱՄՆ-ի կողմից ժամանակակից սպառազինությունների շարունակական մատակարարում:
Ինչպես նշում է «Bloomberg»-ը, «Հաղթանակի պլանը» ներառում է նաև Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հստակ ճանապարհի սահմանում և տնտեսական ու անվտանգության ոլորտներում այլ համաձայնագրեր։
Հրատարակությունը գրում է, որ Զելենսկին պլանի մանրամասն տարբերակը կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սեպտեմբերի 26-ին կայանալիք հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի առաջին դեմքը ցանկանում է այս ծրագիրը ներկայացնել ԱՄՆ նախագահի թեկնածուներին՝ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։
Ավելի վաղ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայի իշխանության ծրագիրը բաղկացած է չորս կետից եւ նպատակ ունի ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը։ Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ «Հաղթանակի պլանը» նախատեսված է 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայացվող որոշումների համար։