«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Օլաֆ Շոլցն ու Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կունենան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց կունենան։
Այս մասին գրում է «Bloomberg»-ը։
Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի միջև վերջին ուղիղ շփումը կայացել էր 2022 թվականի դեկտեմբերին։