Bloomberg - Չինաստանի խոշորագույն վարկատուներին խորհուրդ է տրվել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված նավթավերամշակման գործարանների վարկավորումը
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ֆինանսական կարգավորիչը խորհուրդ է տվել երկրի խոշորագույն վարկատուներին ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված նավթավերամշակման գործարանների վարկավորումը՝ իրանական նավթի հետ կապերի պատճառով։
Պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, ազդել են չինական նավթային տերմինալի վրա, որը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, 2025 թվականին գնել է տասնյակ միլիոնավոր բարել պատժամիջոցների ենթարկված իրանական նավթ։
Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ ընկերությունը օգտագործել է հատուկ սխեմաներ՝ նավթի ծագումը թաքցնելու համար, այդ թվում՝ նավից նավ փոխանցումները։
Այս շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարը Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկերոջ հետ։ Հանդիպումից հետո Աբբաս Արաղչին ասել է, որ Չինաստանը ներկայացրել է չորս կետից բաղկացած առաջարկ «տարածաշրջանային խաղաղության և կայունության» վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ պետական այցով մեկնում է Չինաստան։ Նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը կքննարկի նաև Իրանի և Հորմուզի նեղուցի հարցերը։