Բլոգեր Ուչա Աբաշիձեի և նրա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
Բլոգեր Ուչա Աբաշիձեի և նրա կնոջ՝ Մարիամ Իաշվիլիի նկատմամբ, որպես խափանման միջոց խափանման միջոց կիրառվել է բանտարկություն։
Քաղաքային դատարանում ընթացիկ նիստը բացվելուց կարճ ժամանակ անց կողմերի խնդրանքով այն փակվեց, պատճառը գործերում առկա անձնական տվյալներն էին։ Դատավարությանը ներկա էին երկու մեղադրյալները։
Նախաքննական նիստը նշանակվեց հուլիսի 2-ին։
Վրաստանի ՆԳՆ-ն մայիսի 9-ին ձերբակալել է բլոգեր Ուչա Աբաշիձեին։ Գերատեսչության տեղեկություններով՝ նա ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք գնելու և պահելու մեղադրանքով։ ՆԳՆ-ն ձերբակալել է նաև Ուչա Աբաշիձեի կնոջը՝ Մարիամ Իաշվիլիին։ Ինչպես նշվում է ՆԳՆ հայտարարության մեջ, Ուչա Աբաշիձեն կնոջ հետ միասին մտադրվել է ապօրինի կերպով ձեռք բերել և պահել տարբեր անձանց ինտիմ հարաբերությունները պատկերող նյութեր։
Բացի այդ, Վրաստանի դատախազության տվյալներով՝ բլոգեր Ուչա Աբաշիձեին և նրա հանցակցին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով անձնական կյանքի գաղտնիք ձեռք բերելու և պահելու համար։
Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ տարբեր անձանց անձնական կյանքի գաղտնիքները, մասնավորապես՝ սեռական հարաբերություններ պատկերող տեսա-ձայնագրություններն ապօրինի կերպով ձեռք բերելու նպատակով, Մ.Ի.-ին պատկանող բնակարանում գաղտնի տեղադրվել են ձայնագրող սարքեր, որոնց օգնությամբ գաղտնի կերպով կատարվել է տարբեր անձանց հետ Մ.Ի.-ի ինտիմ հարաբերությունների ապօրինի ձայնագրումը։
«Բնակարանի սենյակներում, այդ թվում՝ ննջասենյակում, տեղադրվել են տասնյակ ձայնագրող սարքեր, որոնք գաղտնի տեղադրվել են կենցաղային տարբեր տեխնիկայի ու իրերի մեջ։ ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ի.-ի կոնտակտային տվյալները հրապարակվել են սեռական ծառայությունների տարբեր ինտերնետային կայքերում, որտեղ նրա կողմից առաջարկվել են սեռական ծառայություններ։ Կոնկրետ անձի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց և նա վերոնշյալ բնակարան ժամանելուց հետո ամբաստանյալները նշված անձից գաղտնի, հատուկ տեղադրված սարքերի միջոցով համակարգված և ապօրինի կերպով ձայնագրել և պահել են ինտիմ հարաբերությունների աուդիո-վիդեո ձայնագրությունները,- ասված է դատախազության հայտարարության մեջ։