«Բլեք սի Արենա»-ն հայտարարություն է տարածել The Killers-ի համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
«Black Sea Arena»-ն և The Killers խումբը հայտարարություն են տարածել օգոստոսի 15-ին կայացած համերգում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
«Մենք հասկանում ենք մեր հյուրերի էմոցիաները։ Բեմում արտիստի ելույթը Black Sea Arena-ի դիրքը չէ։ Մենք գիտակցում ենք պատասխանատվության մեր բաժինը, անկեղծորեն ներողություն ենք խնդրում և կիսում արտիստի արձագանքը կատարվածի վերաբերյալ։ Ռուսաստանը օկուպանտ է»,- ասված է «Black Sea Arena»-ի հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է The Killers-ի դիրքորոշմանը, ապա խմբի հայտարարության մեջ նշվում է, որ նրանք չեն ցանկացել որեւէ մեկին վիրավորել եւ ներողություն խնդրել։
«Հարգելի վրացի ժողովուրդ, մեր նպատակը երբեք որևէ մեկին վիրավորելը չի եղել։ Մենք երկար ավանդույթ ունենք հանդիսատեսին բեմ հրավիրելու՝ թմբուկ նվագելու, և բեմից թվում էր, որ ամբոխը շատ դրական էր, որ հանդիսատեսներից մեկը բարձրացավ և միացավ մեզ բեմում: Մենք գիտակցում ենք, որ մեկնաբանությունը, որը նախատեսված է ենթադրելու, որ The Killers-ի ունկնդիրներն ու երկրպագուները քույրեր և եղբայրներ են, կարող է սխալ մեկնաբանվել: Մենք ոչ մեկին վիրավորելու նպատակ չունեինք և ներողություն ենք խնդրում: Մենք ձեր կողքին ենք և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- ասված է The Killers-ի հայտարարության մեջ:
Օգոստոսի 15-ին «Black Sea Arena»-ի բեմում՝ The Killers խմբի համերգին, խմբի անդամները բեմ բարձրացրին ռուս թմբկահարին, ինչի արդյունքում համերգին ներկա հանդիսատեսի դժգոհությունը առաջացավ։