Black Sea Arena-ն չեղարկել է օգոստոսի 5-ին և 6-ին նախատեսված Nile Rodgers & Chic-ի և FKJ-ի համերգները
Շովիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով կառավարության վարչակազմի հետ խորհրդակցությունների արդյունքում որոշում ենք կայացրել չեղարկել օգոստոսի 5-ին և 6-ին «Black Sea Arena»-ում նախատեսված «Nile Rodgers & Chic» և «FKJ» համերգները, – այս մասին ասվում է «Black Sea Arena»-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրել են ընտանիքի անդամին և աղոթում ենք նրանց համար, ովքեր փնտրում են իրենց հարազատներին այս դժվարին պահերին։ Այժմ մենք ցանկանում ենք մեր մտքերն ու ջանքերն ուղղել տարերային աղետից տուժածներին օգնելու համար և հույս ունենալ, որ ավելի լավ նորություններով կհանդիպենք միմյանց հետ հաջորդ միջոցառումներին»,- ասաց համերգասրահի տնօրինությունը։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնվում է 25 մարդ։