Բիզնեսին ահաբեկումից ազատելը «վրացական երազանքի» ձեռքբերումն է և մենք հետևում ենք այդ ձեռքբերմանը. Անրի Օխանաշվիլի
Բիզնեսին ահաբեկումից ազատելը «վրացական երազանքի» ձեռքբերումն է և մենք հետևում ենք այդ ձեռքբերմանը. Անրի Օխանաշվիլի

Բիզնեսին ահաբեկումից ազատելը «վրացական երազանքի» ձեռքբերումն է և մենք հետևում ենք այդ ձեռքբերմանը,-այս հայտարարությունը արել է խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահ, Անրի Օխանաշվիլին:

Նրա խոսքերով, «դուինգ բիզնեսի» վարկանիշում Վրաստանը առաջատար և հաջող երկրներից մեկն է, որը աջակցում է բոլոր գործարարներին ծավալել իր գործունեությունը Վրաստանում:

«Բիզնեսին աջակցելը և բիզնեսի ազատությունը մեր իշխանությունների ձեռագիրն է: Բիզնեսին ահաբեկումից ազատելը «վրացական երազանքի» ձեռքբերումն է և մենք հետևում ենք այդ ձեռքբերմանը: Լսել եմ Վրաստանում Գերմանիայի և Ավստրիայի դեսպանների մեկնաբանությունները, որոնք ընդգծել են, որ որևէ տիպի ճնշում չեն նկատում»,-հայտարարել է Օխանաշվիլին:

Պատգամավորի խոսքերով, հակառակը գերմանական և ավստրիական ընկերությունների կողմից կա Վրաստանում ներդրումներ իրականացնելու մեծ ցանկություն: