Բիզնես վարելու պարզության 2020 թվականի վարկանիշում Վրաստանն աշխարհի 190 երկրների թվում 7-րդ տեղում է
Բիզնես վարելու պարզության (Doing Business) 2020 թվականի վարկանիշում Վրաստանն աշխարհի 190 երկրների թվում 7-րդ տեղում է: Համապատասխան հետազոտությունն է հրապարակում Համաշխարհային բանկը:
Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ, Վրաստանի վարկանիշը վատթարացել է մեկ հորիզոնականով:
Բացի այդ, 2020 թվականի հաշվետվությունում Վրաստանը գնահատված է 83,7 միավորով:
Վարկանիշը կազմվում է 10 ինդիկատորների համաձայն, այստեղից Վրաստանը հինգ ինդիկատորում ունի միավորների ավելացում, իսկ հինգ ինդիկատորում միավորը մնացել է անփոփոխ:
Վրաստանը լավագույն ցուցանիշն ունի բիզնես սկսելու պարզության տեսանկյունից: Այս առումով երկիրն աշխարհում երկրորդ տեղում է և առաջին տեղում է միայն Նոր Զելանդիան, հինգերորդ տեղում է՝ սեփականության գրանցման ինդիկատորով:
Վրաստանից բացի առաջին տասնյակում են Սինգապուրը, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Շվեդիան: 190 երկրի ցանկը եզրափակում են Վենեսուելան, Էրիթրեան և Սոմալին:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, բիզնես վարելու պարզության վարկանիշում Հայաստանը 47-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 34, Թուրքիան՝ 33, իսկ Ռուսաստանը՝ 28: