Բիզնես-օմբուդսմեն Իրակլի Լեքվինաձեն այսօր Բաթոմիում հանդիպում է տեղի բիզնես-սեկտորի շուրջ 200 ներկայացուցչի:
Հանդիպմանը Իրակլի Լեքվինաձեն գործարարներին ծանոթացնում է Վրաստանի բիզնես-օմբուդսմենի գրասենյակի գործունեությանը և հաղորդակցական այն մեխանիզմներին, որոնց միջոցով մասնավոր սեկտորը կարող է կապ հաստատել բիզնես-օմբուդսմենի հետ և ստանալ աջակցություն:
Հանդիպումն ընթանում է հարց պատասխան ռեժիմում և տեղի բիզնեսի ներկայացուցիչների Իրակլի Լեքվինաձեին ուղղել են իրենց հետաքրքրող և խնդրահարույց թեմաների շուրջ հարցեր:
Շրջանային հանդիպումների շրջանակներում, բիզնես-օմբուդսմենն արդեն հանդիպումներ է անցկացրել բիզնես-սեկտորի ներկայացուցիչների հետ Գորիում, Քութաիսիում, Օզուրգեթիում և Զուգդիդիում: