Բիսո-Շատիլի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է
Բիսո-Շատիլի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի միջպետական ավտոճանապարհի 66-106 կմ. (Բիսո-Շատիլի) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:

Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է։