Բինյամին Նեթանյահուն Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության մեջ
Բինյամին Նեթանյահուն Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության մեջ

Էրդողանը քրդերի ցեղասպանություն է իրականացնում և ռեկորդ է սահմանել բանտում իր իշխանության դեմ հանդես եկող լրագրողների թվով։ Ուստի նա վերջինն է, ով կարող է մեզ բարոյականություն սովորեցնել,- այսպես է արձագանքում Իսրայելի վարչապետը Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որտեղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բինյամին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ։

«Իսրայելի պաշտպանական ուժերն աշխարհի ամենաբարոյական բանակն են, որը կռվում և ոչնչացնում է աշխարհի ամենասարսափելի և դաժան ահաբեկչական կազմակերպությունը՝ ՀԱՄԱՍ-ԴԱԵՇ-ը, որը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ, և Էրդողանը գովաբանում է նրան և հյուրընկալում նրանց առաջնորդներին»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Տեղեկության համար, մինչ այդ Թուրքիայի նախագահը Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ և մեղադրել Գազայում խաղաղ բնակիչների սպանության մեջ։