«Բիլթմոր» հյուրանոցում ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը
«Բիլթմոր» հյուրանոցում ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը

«Բիլթմոր» հյուրանոցում, ընթացիկ քաղաքական իրադարձությունների առնչությամբ անցկացվում է «Վրացական երազանքի» և խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը: Ինչպես հայտնի է, քննարկման գլխավոր հարցերից է ընտրությունների «գերմանական մոդելը»:

Հանդիպումը մեկնարկել է 10:00-ին, որին ներկա են նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները:

Վրաստանի խորհրդարանի անդամ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունը հաշվի է առել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կարծիքը և այսօր կկայանա հանդիպում իշխանության ներկայացուցիչների և ընդդիմության միջև, որին ներկա կլինեն նաև դիվանագետները: