«Բիլդ». Վոլոդիմիր Զելենսկու ռազմավարությունը ներառում է ռուսական տարածքի ռմբակոծումը արևմտյան զենքով և ժամանակավորապես սառեցնելու պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռազմավարությունը ներառում է արևմտյան զենքով ռուսական տարածքի ռմբակոծումը և պատերազմի ժամանակավոր սառեցումը։
Այս մասին հայտնում է գերմանական «Bild» հրատարակությունը։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահը առաջիկա շաբաթներին կգա ԱՄՆ և իր ռազմավարությունը կներկայացնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփին և Քամալա Հարիսին։
Ըստ Bild-ի՝ ռազմավարությունը ներառում է արևմտյան, հեռահար զենքի կիրառում Ռուսաստանի տարածքում և Ուկրաինայի ցանկությունը՝ համաձայնել տեղական զինադադարին ճակատի որոշ հատվածներում և դրանով իսկ ժամանակավորապես սառեցնել իրավիճակը։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայի նախագահը Կիևում Յալթայի եվրոպական անվտանգության համաժողովում ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ռազմական օգնության փաթեթներ արևմտյան երկրներից, որոնք առաքվել են միայն մասամբ կամ ամիսներ ուշացումով։
«Ավելի քան 60 խոստացված F-16 կործանիչներից մինչ այժմ Ուկրաինա է ժամանել միայն վեցը։ Գերմանիայից 400 միավոր ծանր զրահատեխնիկայի հետք դեռ չկա, որոնք պետք է տարեսկզբից առաքվեին Ուկրաինա»,- գրում է «Bild»-ը։