«Bild» - Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մշակում են Արևմուտքի դեմ համատեղ պատերազմի երեք նոր ռազմավարություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մշակում են Արևմուտքի դեմ համատեղ պատերազմի երեք նոր ռազմավարություն, ըստ Bild թերթի հոդվածի։
Հոդվածի համաձայն՝ «Զապադ 2025» զորավարժությունների շրջանակներում ռուսներն ու բելառուսները մշակում են այսպես կոչված Սուվալկիի միջանցքը գրավելու գործողություն։
60 կիլոմետրանոց միջանցքը գտնվում է Լեհաստանի և Լիտվայի միջև և միանում է Կալինինգրադի մարզին։
Bild-ի հոդվածի համաձայն՝ զորավարժությունների կենտրոնական տարրը Արևմուտքի դեմ միջուկային զենքի, մասնավորապես՝ նոր միջին հեռահարության հրթիռների՝ «Օրեշնիկի» կիրառման սիմուլյացիան է։