«Բիլդ» – Ռուսաստանի օկուպացիոն ուժերը գրավել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի մոտակայքում գտնվող երկու բնակավայր
Ռուսական օկուպացիոն ուժերը երկու բնակավայր են գրավել Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի մոտակայքում,- նշվում է «Bild»-ի վերլուծական նյութում։
Հրատարակության տվյալներով՝ Կրուտոյ Յար և Կրասնի Յար գյուղերը գրավելուց հետո ռուսական օկուպացիոն ուժերն ընդլայնել են դիրքերը Պոկրովսկու ուղղությամբ և ինը կիլոմետրի ընթացքում մոտեցել քաղաքին։
Ուկրաինայի 3-րդ կործանիչ բրիգադի հրամանատարի տեղակալ Մաքսիմ Ժորինը նշել է, որ ռուսները առաջընթաց են գրանցել ռազմաճակատի կարևոր հատվածներում և մոտենում են Պոկրովսկին։
Միաժամանակ, ըստ «Բիլդ»-ի վերլուծական նախագծի, ռուսական օկուպացիոն ուժերը գրավել են Դոնեցկի շրջանի մեկ այլ բնակավայր՝ Մարինովկա գյուղը։