«Բիլդ» – Ռուսական զորքերը մտել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաք և գրավել քաղաքի տարածքի մոտավորապես 15 տոկոսը

14:41, 13.11.2024

Ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաք և գրավել քաղաքի տարածքի մոտավորապես 15 տոկոսը, գրում է «Bild»-ը՝ վկայակոչելով բաց տվյալների վերլուծության փորձագետ Յուլիան Ռյոպկեին։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի զինված ուժերը շրջափակման են ենթարկվում Կուխարովոյի մոտ, քանի որ ջրամբարը գալիս է հյուսիսից, իսկ ռուսական զորքերը առաջ են շարժվում արևելքից, հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից։

Յուլիան Ռյոպկեն նշում է, որ ռուսական զինված ուժերին հաջողվել է առաջ շարժվել 5-6 կմ և մտել Դալնեյե գյուղ, ինչի հետևանքով ուկրաինական բանակի ստորաբաժանումները բաժանվել են։

Նշվում է, որ այժմ Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների համար շրջափակումից միակ ելքը մնում է Կոնստանտինոպոլսկոե գյուղը։

Նմանատիպ