«Բիլդ» - Ռուսական օկուպացիոն ուժերը Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաք մուտք գործելուց երկու կիլոմետր հեռավորության վրա են
«Բիլդ» - Ռուսական օկուպացիոն ուժերը Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաք մուտք գործելուց երկու կիլոմետր հեռավորության վրա են

Ռուսական օկուպացիոն ուժերը ճեղքել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքի մերձակայքում գտնվող պաշտպանական գիծը և, չնայած մեծ կորուստներին, երկու կիլոմետր հեռու են քաղաք մտնելուց, ասել է «Bild»-ի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ սեպտեմբերի կեսերին Ռյոպկեն այցելել է Կուրախովոյի մերձակայքում գտնվող առաջնագիծ, որտեղ մինչ պատերազմը բնակվում էր մոտ 18 հազար մարդ։

Այդ ժամանակ ռուսական զորքերը գտնվում էին մոտ 8 կմ դեպի արեւելք։

Հոկտեմբերի սկզբին նրանց հաջողվեց ճեղքել, գրավել Օստրովսկոե գյուղը և հասել Կուրախովոյի ջրամբարի ափ։ Յուլիան Ռյոպկեն ասում է, որ այժմ ռուսական զորամասերը քաղաքից ընդամենը 2 կմ հեռավորության վրա են գտնվում և շարունակում են առաջխաղացումը՝ չնայած մեծ կորուստներին։

Միաժամանակ, ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Կովալենկոն կարծում է, որ ռուսական զորքերը շուտով կսկսեն գրոհել Կուրախովո քաղաքի վրա՝ օգտագործելով մեծ քանակությամբ տեխնիկա։ Կովալենկոյի խոսքով՝ օկուպանտները ծրագրում են ճնշում գործադրել այս բնակավայրի վրա ինչպես հարավից, այնպես էլ արևելքից։