«Bild»-ի վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն նշում է, որ Ռուսաստանը կիսով չափ շրջափակել է Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքը, ինչի պատճառով ուկրաինացիները ստիպված կլինեն լքել քաղաքը
«Bild»-ի վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն նշում է, որ Ռուսաստանը կիսով չափ շրջափակել է Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքը, ինչի պատճառով ուկրաինացիները ստիպված կլինեն լքել քաղաքը

Ռուսական բանակը կիսով չափ շրջափակել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքը, ինչի պատճառով Ուկրաինայի զինված ուժերը ստիպված կլինեն լքել քաղաքը, ասել է «Bild»-ի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն։

Ըստ «Bild»-ի վերլուծաբանի՝ Սելիդովոն Պոկրովսկիի ծայրամասի այն բնակավայրերից է, որի շուրջ բազմաթիվ գյուղեր արդեն իսկ գրավված են ռուսական զորքերի կողմից։

«Bild»-ի նյութի համաձայն՝ Ուկրաինայի ազգային գվարդիայի 15-րդ «Կարա-Դագ» բրիգադը պաշտպանում է Սելիդովոն, սակայն ռուսները շարունակում են առաջխաղացումը։ Սելիդովոյում մինչ պատերազմը ապրում էր 23 հազար մարդ։