Գերմանական հայտնի BILD հրատարակությունն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։
Հրատարակությունը գարնանն ու ամռանը հրապարակում է հետաքրքիր ճանապարհորդական և զբոսաշրջային ուղղություններ։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ գերմանացի զբոսաշրջիկների համար հատկապես գրավիչ են Իսպանիայի, Կաբո Վերդեի, Խորվաթիայի, Ալբանիայի և Վրաստանի հանգստավայրերը։
«Վրաստանի տարածքը Բավարիայի չափ է, իսկ բնակչությունը՝ Բեռլինի։ Դուք պետք է այցելեք Վրաստան, ոչ միայն այն պատճառով, որ այն այս տարի հյուրընկալեց ITB զբոսաշրջային ցուցահանդեսը։ Մյունխենից և Դյուսելդորֆից Թբիլիսի թռչելու համար անհրաժեշտ է չորս ժամ: Բեռլինից, Մեմմինգենից և Դորտմունդից ուղիղ չվերթներ են իրականացվում Քութայիսի»,- գրում է BILD-ը Վրաստանի մասին։
Հոդվածի հեղինակը ընթերցողին տեղեկատվություն է տրամադրում վրացական հյուրանոցների մասին։
BILD էջերը սոցիալական ցանցերում՝ Twitter, Facebook, Instagram, ընդհանուր առմամբ ունեն ավելի քան 5,5 միլիոն հետևորդ:
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։