Բիձինա Իվանիշվիլին հստակ բացատրել է, թե ինչ անհանգստություն ուներ և ինչ փաստարկների պատճառով կար տարակարծություն. Էկա Բեսելիա
Բիձինա Իվանիշվիլին հստակ բացատրել է, թե ինչ անհանգստություն ուներ և ինչ փաստարկների պատճառով կար տարակարծություն. Էկա Բեսելիա

Բիձինա Իվանիշվիլին հստակ բացատրել է, թե ինչ անհանգստություն ուներ և ինչ փաստարկների պատճառով կար տարակարծություն,- այս մասին հայտարարել է մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիան, լրագրողներին հարցին՝ կա արդյոք բախում Բիձինա Իվանիշվիլու և Գիորգի Կվիրիկաշվիլու միջև:

Նրա խոսքով, այդ հարցով, գերպարտքի և դրա հետ կապված խնդիրների մասին Բիձինա Իվանիշվիլին մինչ այդ ևս խոսում էր համապատասխան նախարարների հետ:

«Շատ հստակ մեկնաբանեց Բիձինա Իվանիշվիլին, իրեն բնական անկեղծությամբ ասաց, որ նա այժմ այդ մասին խոսում է հանրային ձևով, սակայն նախկինում այդ թեմայով զրուցել է համապատասխան նախարարների և կառավարության ղեկավարի հետ»,- հայտարարել է Էկա Բեսելիան:

Նրա հայտարարությամբ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահը պատշաճ կերպով մեկնաբանեց իր անհանգստության պատճառը՝ քաղաքացիների բանկերի հետ հարաբերությունների և այդ տեսանկյունից ստեղծված ոչ իրավական տարածքի հարցերի մասին:

Բիձինա Իվանիշվիլին Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս հայտարարել է, որ հենց գերպարտքին էր վերաբերում հիմնական և ծանր հարցը, որը նա ուներ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ: