Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին ինքն է ցանկացել հեռանալ վարչապետի պաշտոնից
Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Իրակլի Ղարիբաշվիլին ինքն է ցանկացել հեռանալ վարչապետի պաշտոնից

Ինչի՞ց բողոքեմ, տեսնեք ինչ մարդ է, ինքն իր ցանկությամբ է լքել պաշտոնը -ասել է «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հարցին, թե ինչու է վարչապետ փոխվում։

«Ինչի՞ց բողոքեմ, տես ինչ մարդ է: Նա ինքն էր ուզում, ես չէի ուզում»,- ասել է Իվանշվիլին։

«Վրացական երազանք» քաղաքական միավորումն այսօր անցկացնու է կուսակցության քաղխորհրդի նիստն ու համագումարը։ Քաղխորհրդում պաշտոնապես կհաստատվի վարչապետի թեկնածությունը, իսկ ժամը 14:00-ին մեկնարկող համագումարը կընտրի կուսակցության նոր նախագահ։

Կառավարական փոփոխություններն անհրաժեշտ եղան այն բանից հետո, երբ հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց վարչապետի պաշտոնից հեռանալու մասին։