Բիձինա Իվանիշվիլին գլխավորելու է «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը
Բիձինա Իվանիշվիլին գլխավորելու է «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը

Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին լքում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը և կուսակցությունը գլխավորելու է Բիձինա Իվանիշվիլին:

Այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին, «Վրացական երազանքի» գրասենյակում, կուսակցության գրասենյակի ղեկավարության և խորհրդարանական մեծամասնությունից խորհրդարանի բյուրոյի անդամների հանդիպման ավարտից հետո, որին ներկա էր նաև Բիձինա Իվանիշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլու խոսքով, Բիձինա Իվանիշվիլուն այսօր առաջարկել է դառնալ կուսակցության նախագահ, որին նա համաձայնել է:

Գիորգի Կվիրիկաշվիլուն կուսակցության նախագահ էին ընտրել 2016 թվականի մայիսի 14-ին, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» համագումարին: