Բիձինա Իվանիշվիլին Գերագույն դատարանի դատավորների ընտրության և կառավարող թիմում ընթացող իրադարձությունների առնչությամբ տարածում է հայտարարություն
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գերագույն դատարանի դատավորների ընտրության և կառավարող թիմում ընթացող իրադարձությունների առնչությամբ տարածում է հայտարարություն:
Բիձինա Իվանիշվիլու հայտարարությունն առաջարկում ենք անփոփոխ.
«Նախորդ մի քանի շաբաթների ընթացքում, Գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցը և կառավարող թիմում առկա բարդությունները հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում:
Որպես կառավարող կուսակցության առաջնորդ, ինձ պարտավոր եմ համարում հանրության հետ կիսվել իմ վերաբերմունքով այս հարցերի նկատմամբ:
Վրաստանի Գերագույն դատարանի կազմում այսօր 28-ից ներկայացված է միայն 10-ը, որը խանգարում է դատարանի բնականոն գործունեությանը: Այստեղից ելնելով, Արդարադատության գերագույն խորհրդի կամքը, արագ ներկայացվի դատավորի թեկնածու, ուներ օբյեկտիվ հիմք:
Սակայն, չնայած դրան, համարում եմ, որ կառավարող թիմը պետք է կայացներ ողջամիտ որոշում, երբ ուներ ավելի շատ ժամանակ՝ դատավորների ընտրության հարցի քննարկման համար: Հարկ է նշել, որ որոշումն ընդունվել է կառավարող թիմի ներկայացուցիչների մեծամասնության դիրքորոշման համապատասխան: Մենք հարգում ենք տարբեր կարծիքները թիմում և համարում, որ խելամիտ որոշումներ հնարավոր է կայացնել միայն ազատ քննարկման հիման վրա: Ողջունելի է, որ կառավարող թիմի կողմից կայացված որոշմանը նախորդում էր Արդարադատության խորհրդի հայտարարությունն այն մասին, որ նրանք, հարցի կարևորությունից ելնելով, դատավորների ընտրության հարցը գարնանային նստաշրջանին հետաձգելուն կմոտենային ըմբռնումով: Ինչպես հայտնի է հասարակությանը, որոշումը հարցի քննարկումը հետաձգելու մասին հայտարարվել է դեկտեմբերի 26-ին:
Այս ֆոնին, անհասկանալի էր Էկա Բեսելիայի հայտարարությունը, երբ նա դեկտեմբերի 27-ին իրավական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարական տալը կապեց դատավորների ընտրության հետ:
Ցանկանում են հանրությանը հաստատել, որ Էկա Բեսելիայի նշված պաշտոնից հեռանալու և խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնելու մասին որոշումը կայացվել էր դեռևս ամռանը:
Նշված որոշումը կապված էր այն բարդությունների հետ, որոնք կառավարող թիմում գլուխ հանեցին 2017 թվականին և որոնք ես անվանեցի քաղաքականություն վերադառնալուս գլխավոր պատճառներից մեկը – թիմային աշխատանքի դեֆիցիտը:
Այս համատեքստում, ցավալի է, որ դեռևս նախորդ տարվա ամռանը, այլ հիմքերով կայացված որոշումը Էկա Բեսելիան կապել է դատավորների ընտրության հարցի հետ:
Թիմի նկատմամբ նման վերաբերմունքը հաշվի առնելով, բնական է, որ օրակարգից հանվել է խորհրդարանի նախագահի պաշտոնին Էկա Բեսելիային ընտրելու հարցը:
Հիշեցնեմ, որ Գերագույն դատարանի դատավորների հարցի քննարկումը դեռևս չի վերսկսվել: Դեռևս ձևավորված չեն դիրքորոշումները դատավորների ընտրության գործընթացների և չափանիշների առնչությամբ:
Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց դրսևորել որպես այս հարցով միակ հետաքրքրված կողմ, սպասեն հարցի քննարկմանը և խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք վնասում են ինչպես թիմի, այնպես էլ դատավորների ընտրության գործընթացի առողջ միջավայրում անցկացման շահերին:
Վստահ եմ, որ վերջնական որոշումը առավել կկայունացնի դատարանի անկախությունը և անաչառությունը, որը 2012 թվականի ժողովրդավարական շրջադարձի կարևորագույն ձեռքբերումներից և որին ես անձամբ վերաբերում եմ առանձնահատուկ զգուշությամբ»,- նշված է հայտարարությունում: