Բիձինա Իվանիշվիլին ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին
Բիձինա Իվանիշվիլին ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այցելել է Ծերովանի, որտեղ ցավակցել է Արչիլ Տատունաշվիլու ընտանիքին:

Այս պահին Ծերովանիի Սուրբ Գիորգիի անվան եկեղեցում շարունակվում է Տատունաշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը:

Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Արչիլ Տատունաշվիլուն այսօր մոտավորապես 14:00-ին  զինվորական պատվով կհուղարկավորեն Մուխաթգվերդիի եղբայրական գերեզմանոցում:

Հուղարկավորության ծախսերը հոգում է պաշտպանության նախարարությունը:

Հուղարկավորության արարողությանը ներկա կգտնվեն երկրի բարձրպաշտոնյա անձինք:

Արչիլ Տատունաշվիլին ծառայում էր զինված ուժերում և միջազգային առաքելություններում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:

Արչիլ Տատունաշվիլու գործը Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննում է ՔՕ-ի 108-րդ և 143-րդ հոդվածներով, որը նկատի ունի կանխամտածված սպանություն և անօրեն կալանավորում: