Բիձինա Իվանիշվիլիին ընտրել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ
Բիձինա Իվանիշվիլիին ընտրել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ է դարձել Բիձինա Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլուն կուսակցության առաջնորդ են ընտրել «Վրացական երազանք»-ի հինգերորդ համագումարին, որը անցկացվել է Մթածմինդայում, «Անդերվիլ» ակումբում:

Համագումարի պատվիրակները միաձայն աջակցել են Բիձինա Իվանիշվիլու թեկնածությանը:

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին էր: