Բիձինա Իվանիշվիլիի կողմից Քրիստիս աճուրդում գնված Իոանե Զոսիմեի եզակի ձեռագիրը տեղադրվել է Ազգային թանգարանում
Բիձինա Իվանիշվիլիի կողմից Քրիստիս աճուրդում գնված Յոանե-Զոսիմեի եզակի ձեռագիրը տեղադրվել է Վրաստանի ազգային թանգարանում։
Ձեռագիրն այսօր բերվել է Վրաստան։ Ձեռագիրը Թբիլիսիի միջազգային օդանավակայան բերելուն ներկա են եղել մշակույթի նախարարի պաշտոնակատարը և արվեստի թանգարանի փոխտնօրենը, ինչպես նաև հոգևորականներ։
Իոանե Զոսիմեի ձեռագիրը սկզբում կցուցադրվի Ազգային թանգարանի Ոսկե ֆոնդում, և բոլորը հնարավորություն կունենան տեսնել այն, իսկ հետո գիտնականները կաշխատեն դրա մանրամասն ուսումնասիրության վրա։
Բիձինա Իվանիշվիլին ձեռագիրը գնել է այս տարվա հունիսի 11-ին Քրիստիս աճուրդում մեկ միլիոն 250 հազար ֆունտ ստեռլինգով։