Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում (ֆոտոշարք)
Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում (ֆոտոշարք)

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում:

Դիմակայությունը սկսվել է այն բանից հետո, ինչ իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ բիզնես կենտրոնի մուտքի դռանը:

Ցուցարարները սկզբում հավաքվել էին Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի առջև և շարժվել դեպի բիզնես կենտրոն, որտեղ այս պահին միջադեպն ավարտված է, սակայն տեղում մնում են ինչպես ցուցարարները, այնպես էլ իրավապահները:

Մասնավորապես, բիզնես կենտրոնի մոտ գտնվում են «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը ՝ Գիգի Ուգուլավան, «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն, «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիան, «Լելոի» և այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ընդդիմության ներկայացուցիչները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և ասում, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները: Նրանց խոսքով, երկրում պետք է անցկացվեն ազատ ընտրություններ: