Բիձինա Իվանիշվիլի. Երբ պատերազմի վտանգը հնարավորինս չեզոքացված է, իշխող թիմը հնարավորություն ունի ապահովելու, որ Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ չվնասվեն
Բիձինա Իվանիշվիլի. Երբ պատերազմի վտանգը հնարավորինս չեզոքացված է, իշխող թիմը հնարավորություն ունի ապահովելու, որ Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ չվնասվեն

Երբ պատերազմի անմիջական վտանգը հնարավորինս չեզոքացված է, ես կարծում եմ, որ իշխող թիմը հնարավորություն ունի մեծապես իր ուշադրությունը տեղափոխել մեկ այլ կարևորագույն առաջնահերթության վրա և հոգալ, որ Վրաստանի հարաբերություններն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և ԱՄՆ-ի հետ չվնասվեն,- ասվում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։

«Տարածաշրջանում ամենադժվար քաղաքական իրավիճակի ֆոնին Վրաստանն ու նրա իշխող թիմն անցած ամիսների ընթացքում ստիպված են եղել անցնել շատ ցավոտ գործընթացների միջով։ Վրաստանի և նրա իշխանության համար վիճակը բարդացնում է այն, որ որոշ ուժեր ակտիվորեն փորձում էին ներքաշել Վրաստանին պատերազմի մեջ, և նրանց այս ցանկությունն ու նպատակը, ցավոք, այսօր էլ արդիական է։

Չնայած ամենամեծ դժվարություններին, իշխող թիմը ճիշտ աշխատեց, ճիշտ ու սկզբունքային դիրք գրավեց, իսկ հիմնական դժվարությունը՝ պատերազմի վտանգի առաջին փուլը, արդեն հաղթահարված է։ Այս ջանքերի շնորհիվ Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու անմիջական սպառնալիքը հնարավորինս չեզոքացվել է։ Սակայն այստեղ ուզում եմ նշել, որ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը դեռևս որոշակի ռիսկեր կան, և թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի Վրաստանը վերջնականապես խուսափի ճակատագրական պատերազմից։

Բացի այդ, այսօր, երբ պատերազմի անմիջական վտանգը հնարավորինս չեզոքացվել է, կարծում եմ, որ իշխող թիմը հնարավորություն ունի մեծապես իր ուշադրությունը բևեռել մեկ այլ կարևոր առաջնահերթության վրա և ապահովել, որպեսզի Վրաստանի հարաբերությունները իր ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ չտուժեն»,-ասել է Բիձինա Իվանիշվիլին: