Բիձինա Իվանիշվիլի. Խաղաղությունը, ավանդական արժեքները գնահատող յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում հոկտեմբերի 26-ին դուրս գալ մեկ մարդու նման  և ստեղծել ամուր հիմք՝ պաշտպանելու ինքնությունը   
Բիձինա Իվանիշվիլի. Խաղաղությունը, ավանդական արժեքները գնահատող յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում հոկտեմբերի 26-ին դուրս գալ մեկ մարդու նման  և ստեղծել ամուր հիմք՝ պաշտպանելու ինքնությունը  

《Ցանկանում եմ կոչ անել մեր յուրաքանչյուր համաքաղաքացու, ով գնահատում է Վրաստանի խաղաղությունը, կայունությունը և ավանդական արժեքները, հոկտեմբերի 26-ին դուրս գալ մեկ մարդու նման և ամուր հիմքեր ստեղծել Վրաստանի ազգային ինքնությունը պաշտպանելու, Վրաստանի պայծառ ապագան ապահովելու համար  մեր երկրին》,֊ ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինան, նախընտրական քարոզարշավի շրջանակներում ։

 

Իվանիշվիլիի խոսքով՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է մի կողմ դնի նեղ քաղաքական խնդիրները, քանի որ հոկտեմբերի 26-ին կորոշվի ոչ թե քաղաքականությունը, այլ երկրի փրկության հարցը։

 

«Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր յուրաքանչյուր համաքաղաքացուն, որն արժևորում է իր երկիրը, ամեն ինչ մի կողմ դնել ու գնալ ընտրությունների, մի կողմ դնել բոլոր նեղ քաղաքական հարցերը, քանի որ այս ընտրություններում ոչ թե քաղաքականությունը, այլ  կորոշվի երկիրը փրկելու հարցը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, Վրաստանի ճակատագիրը մեր ձեռքերում է. Մենք պետք է ամեն ինչ անենք երկիրը փրկելու և ազատ, անկախ, միացյալ և հզոր Վրաստանը թողնելու համար, որպեսզի հաջորդ սերունդը կառավարի»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։