Բիձինա Իվանիշվիլի. «Վրացական երազանքն» անպայման կհաղթի 2024 թվականի ընտրություններում
Բիձինա Իվանիշվիլի. «Վրացական երազանքն» անպայման կհաղթի 2024 թվականի ընտրություններում

«Վրացական երազանքն» անպայման կհաղթի 2024 թվականի ընտրություններում,- լրագրողներին ասել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«Մենք կհետևենք նույն գծին, որով գնում ենք 2012 թվականից՝ մեր երկիրը դառնալու է Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, ինչը շատ իրատեսական է, մենք հնարավորինս կբարելավենք մարդու իրավունքները: Մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։

Բիձինա Իվանիշվիլին ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ։ Բիձինա Իվանիշվիլին դիմել է համագումարի մասնակիցներին, որտեղ խոսել է քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին։