Բիձինա Իվանիշվիլի. Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու չփոխվեցին նախարարները, վարչապետը չցանկացավ, ասաց, որ իրեն դուր է գալիս թիմը
Բիձինա Իվանիշվիլի. Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու չփոխվեցին նախարարները, վարչապետը չցանկացավ, ասաց, որ իրեն դուր է գալիս թիմը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ Գիորգի Գախարիան լավ է գլուխ հանում կառավարության ղեկավարի պաշտոնից և լավ է, որ ընտրություններից հետո թիմը մնաց անփոփոխ:

Իվանիշվիլու հայտարարությամբ, կառավարության կազմը փոխելու ցանկություն չի ունեցել Գիորգի Գախարիան:

«Որոշ մարդիկ զարմանում են, թե ինչու չփոխվեցին նախարարները: Դա վարչապետը չի ցանկացել: Որոշ մարդիկ պատրանքներ ունեին, որ Իվանիշվիլին է փաթաթել նրա վզին, սակայն հավաստիացնում եմ, մի քանի հարցրեցի Գիորգիին, թե ում էր ցանկանում փոխել, նա ազատ էր իր որոշման մեջ: Նա ասաց, որ իրեն դուր է գալիս այդ թիմը և չի ցանկանում փոխել այն»,- հայտարարել է Իվանիշվիլին: