Բիձինա Իվանիշվիլի. Ողջունում եմ Սամցխե-Ջավախեթիում ապրող իմ համաքաղաքացիներին, ովքեր ստեղծել են հանդուրժողականության և հայրենասիրության յուրահատուկ փորձ, ցույց են տվել բոլորին, որ այս երկրի երեխաները միշտ միասին են
Բիձինա Իվանիշվիլի. Ողջունում եմ Սամցխե-Ջավախեթիում ապրող իմ համաքաղաքացիներին, ովքեր ստեղծել են հանդուրժողականության և հայրենասիրության յուրահատուկ փորձ, ցույց են տվել բոլորին, որ այս երկրի երեխաները միշտ միասին են

Ողջունում եմ Սամցխե-Ջավախեթիում՝ Վրաստանի այս զարմանահրաշ անկյունում ապրող մեր համաքաղաքացիներին, որոնք առանձնահատուկ պատմություն ունեն։ Ողջունում եմ վրացիներին, էթնիկ հայերին, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին։ Մարդիկ, ովքեր ստեղծեցին հանդուրժողականության, հայրենասիրության, փոխադարձ հարգանքի, միասին կանգնելու, աշխատելու և միասին ապրելու յուրահատուկ փորձ և ցույց տվեցին բոլորին, որ չնայած տարաձայնություններին, այս երկրի երեխաները միշտ միասին են կանգնում դժվարությունների ժամանակ:
«Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին ելույթ է ունեցել Ախալցխեում։

Իվանիշվիլիի խոսքով՝ Սամցխե-Ջավախեթիի յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին Վրաստանի հարստությունն են, բայց ամենաթանկը մարդիկ են, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը։

«Այս անկյունի կարեւորության ու գեղեցկության մասին կարելի է երկար խոսել, մանավանդ, որ ամբողջ աշխարհում հազվադեպ կարելի է գտնել այնպիսի միջավայր, ինչպիսին այստեղ է, որտեղ բնությունն ու մարդիկ հրաշալի ներդաշնակորեն համակցված են միմյանց հետ։ Այս զարմանահրաշ տարածքում յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին մեր երկրի, մեր Վրաստանի հարստությունն են, բայց բոլորից ամենաարժեքավորը դուք եք, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։