Բիձինա Իվանիշվիլի. Նույնիսկ անզեն աչքով պարզ է, թե որքան մեծ տարբերություն կա սարսափով, վախեցնելով լարված հին և այսօրվա կյանքով լի Բաթումիի և Աջարիայի միջև
Անզեն աչքով էլ պարզ է, թե որքան տարբերություն կա լարված, վախեցնելով, ահաբեկումով հին և կյանքով լեցուն Բաթումիի միջև,- այս մասին «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Բաթումիում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Իվանիշվիլիի խոսքով՝ «կոլեկտիվ «Ազգային շարժումը» ամեն գնով փորձում է վերադառնալ իշխանության, այդ թվում՝ Վրաստանում երկրորդ ճակատի բացմամբ»։
«Տարիներ շարունակ մենք Աջարիայում իրականացնում ենք ծրագրեր, որոնք լիովին համապատասխանում են տեղի բնակչության շահերին։ Միաժամանակ մենք աջարացիներին հնարավորություն ենք տվել ունենալ փոքր և միջին բիզնես, ակտիվորեն մասնակցել երկրի տնտեսական կյանքին, հյուրեր ընդունել և էլ ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել երկիր։ Անզեն աչքով էլ պարզ է դառնում, թե որքան մեծ տարբերություն կա հին Բաթումիի ու կյանքով լեցուն Աջարիայի միջև։ Չնայած այս մեծ առաջընթացին, որը զգացվում է ոչ միայն Աջարիայում, այլև ողջ Վրաստանում, հավաքական «Ազգային շարժումը», որի հիմնական բնութագիրը հասարակության պառակտումն ու հակասություններ հրահրելն է, ամեն գնով փորձում է վերադառնալ իշխանության, այդ թվում՝ Վրաստանում երկրորդ ճակատի բացմամբ։ Իրենց օտար հովանավորների օգնությամբ նրանք պատրաստ են, ինչպես 2008-ի դավաճանությունը, երկիրը ներքաշել պատերազմի մեջ և ևս մեկ անգամ կրկնել մեզ մարդկային կյանքեր և կորցրած տարածքներ արժեցող ողբերգությունը։ Այսօր էլ օտար երկրների կողմից աջակցվող կոլեկտիվ «Ազգային շարժումը» փորձում է անկարգությունների միջոցով գալ իշխանության, ապա երկիրը ներքաշել պատերազմի ու քաոսի մեջ։ Սրան պետք է մեկընդմիշտ վերջ տալ։ Սա հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու է Վրաստանին անհրաժեշտ «Վրացական երազանքը» հոկտեմբերի 26-ին սահմանադրական մեծամասնություն ստանալու համար»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։