Բիձինա Իվանիշվիլի. Մարդու գլխավոր իրավունքներից է՝ ունենալ աշխատանք և արժանի եկամուտ, որը ցավոք, չի կարողանում մեր էկոնոմիկան
Բիձինա Իվանիշվիլի. Մարդու գլխավոր իրավունքներից է՝ ունենալ աշխատանք և արժանի եկամուտ, որը ցավոք, չի կարողանում մեր էկոնոմիկան

Չեք կարող տեսնել նախադեպ, որ այսպիսի էկոնոմիկա ունեցող երկրում, նման մակարդակի վրա պաշտպանված լինեն մարդու իրավունքները,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակներում:

Նա խոսել է երկրի տնտեսական վիճակի մասին և նշել, որ ցավոք Վրաստանի էկոնոմիկան չի ապահովում մարդու գլխավոր իրավունքը, որպեսզի քաղաքացին ունենա աշխատանք և արժանի եկամուտ:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահի հայտարարությամբ, Վրաստանի էկոնոմիկան Եվրոպայի զարգացած երկրների էկոնոմիկայից պակաս է 10 անգամ: Նա մեկնաբանել է, որ երկրների էկոնոմիկան համեմատելու համար ունիվերսալ է մեկ բնակչի հաշվով արտադրված ապրանքի ցուցանիշը – Վրաստանում մեկ բնակչի հաշվով արտադրված ապրանքը 4400-4500 է, երբ Եվրոպայի զարգացած երկրներում մեկ բնակչի հաշվով արտադրված ապրանքը գերազանցում է 40 հազարը:

«Այս ֆոնին, մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել և հավաստիացնել մեր բնակչությանը, չեք տեսնի նախադեպ, որ նման էկոնոմիկա ունեցող երկրում, այսպիսի բարձր մակարդակով լինեն պաշտպանված մարդու իրավունքները, սակայն գլխավոր իրավունքներից է, որ նա ունենա աշխատանք և արժանի եկամուտ, որը ցավոք մեր էկոնոմիկան չի կարողանում ապահովել: Այս ֆոնին, մեկ անգամ ևս կկրկնեմ, որ շատ վտանգավոր է կայունության պահպանումը և դրան անհրաժեշտ է հատկացնել հատուկ ուշադրություն»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին՝ «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս: