Բիձինա Իվանիշվիլի. Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց քաղաքավարի կերպով, լավ կլինի, եթե այս մշակույթը պահպանվի ոչ միայն մեր կուսակցությունում, այլ՝ Վրաստանում
Ցանկանում եմ հանրության ներկայությամբ շնորհակալություն հայտնել Մամուկա Բախտաձեին՝ նրա գործունեության և պաշտոնից քաղաքավարի հեռանալու համար,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ այսօր անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել սեփական ցանկությամբ:
«Ինչպես գիտեք, վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել: Կիրակի մենք հանդիպեցինք մեծամասնությանը, որտեղ համաձայնեցրինք այս հարցը: Նրան շնորհակալություն է հայտնել ամբողջ թիմը, անձամբ ես: Այսօր էլ ցանկանում եմ կրկնել, որ շնորհակալությամբ ենք նրան թողնում իր պաշտոնից: Բախտաձեն հրաժարական է տվել սեփական ցանկությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ սա տեղի ունեցավ քաղաքավարի ձևով, լավ է, եթե այս մշակույթը պահպանվի ոչ միայն մեր կուսակցությունում, այլ՝ Վրաստանում: Այս անձնավորությունը եկավ գաղափարներով, դարձավ կառավարության ղեկավար, նրան հաջողվեց իր գաղափարները համաձայնեցնել թիմի հետ, իրականացնել դրանց մեծ մասը: Այժմ նա համարում է, որ ասել է իր խոսքը և իր տեղը զիջում նորին: Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նրան գործունեության համար, ինչպես ֆինանսների նախարարի, այնպես էլ՝ վարչապետի պաշտոնում և նաև քաղաքավարի հեռանալու համար»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:
Վրաստանը վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ հրաժարական էր տվել: Ինչպես նշել է Բախտաձեն, ինքը համարում է, որ այս այս պահի դրությամբ առաքելությունը կատարված է: