Բիձինա Իվանիշվիլի. Իմ նախաձեռնությամբ, կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով, վերադառնում եմ քաղաքական կյանք
Բիձինա Իվանիշվիլի. Իմ նախաձեռնությամբ, կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով, վերադառնում եմ քաղաքական կյանք

Իմ նախաձեռնությամբ, կուսակցության պատվավոր նախագահի կարգավիճակով, վերադառնում եմ քաղաքական կյանք,- այս մասին կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ ասաց «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

«Ուղիղ երեք տարի առաջ ես հանրությանը տեղեկացրի ակտիվ քաղաքական գործընթացներից հեռու մնալու իմ որոշման մասին։ Եվ հիմա, երեք տարի անց, իմ նախաձեռնությամբ, որպես կուսակցության պատվավոր նախագահ, վերադառնում եմ քաղաքական կյանք»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։