Բիձինա Իվանիշվիլի. Իմ և կնոջս անունից ցավում եմ Գիվի Շահնազարի մահվան համար, երկիրը կորցրեց ոչ միայն ականավոր հասարակական գործչի, այլև արժանի մարդու
Բիձինա Իվանիշվիլի. Իմ և կնոջս անունից ցավում եմ Գիվի Շահնազարի մահվան համար, երկիրը կորցրեց ոչ միայն ականավոր հասարակական գործչի, այլև արժանի մարդու

Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցավ է հայտնում բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ։

 

«Իմ անունից և կնոջս անունից խորը ցավ եմ հայտնում բանաստեղծ և թարգմանիչ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Գիվի Շահնազարի մահվան կապակցությամբ։ Մեծ է Գիվի Շահնազարի ներդրումը վրաց գրականության հարստացման գործում։ Նա մեր հասարակությանը թողեց Սայաթնովայի վրացերեն թարգմանված բանաստեղծությունները, հայկական, աբխազական և օսական պոեզիայի ստեղծագործությունները։ Երկիրը կորցրեց ոչ միայն ականավոր հասարակական գործչի, այլեւ ազնվական ու պատվավոր անձնավորության։ Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում Գիվի Շահնազարի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին և մեր համայնքին այս մեծ կորստի համար»,- ասված է ցավակցական հեռագրում։

 

Սեպտեմբերի 23-ին մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը։