Բիձինա Իվանիշվիլի. Ցավալի է, երբ հասարակությունը կորցնում է այնպիսի արժանավոր մարդու, ինչպիսին Գոգի Քավթարաձեն էր
Բիձինա Իվանիշվիլի. Ցավալի է, երբ հասարակությունը կորցնում է այնպիսի արժանավոր մարդու, ինչպիսին Գոգի Քավթարաձեն էր

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցավակցել է Գոգի Քավթարաձեի ընտանիքին:

Գոգի Քավթարաձեի քաղաքացիական հոգեհանգիստն ընթանում է Քաշուեթիի տաճարում, որտեղ գտնվում է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

«Ցավալի է, երբ հասարակությունը կորցնում է այնպիսի արժանավոր մարդու, ինչպիսին Գոգի Քավթարաձեն էր: Ցավակցում եմ պարոն Գոգիի ընտանիքին և համայն Վրաստանին»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Ռեժիսոր և դերասան Գոգի Քավթարաձեն 80 տարեկանում մահացավ դեկտեմբերի 20-ին: Գոգի Քավթարաձեին կհուղարկավորեն այսօր, Մախաթայի պանթեոնում: