Բիձինա Իվանիշվիլի. Այն, ինչ ասացի համագումարին, շատ թեթև էր ասված, թիմում առկա էին առավել խորը խնդիրներ
Գոյություն ուներ թիմի պառակտման մեծ վտանգ և գործընթացը մեկնարկել էր,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդմանը հյուրընկալվելիս:
Նրա խոսքով, ինչպես խոսել է կուսակցության համագումարին, նկատվում էր, որ թիմայնություն չկա:
«Համագումարին իմ ելույթի ժամանակ անվանել եմ իմ քաղաքականություն գալու երեք պատճառ, որ թիմում չկար թիմայնություն և այն պառակտման եզրին էր»,- հայտարարել է Իվանիշվիլին:
Նրա խոսքով, համագումարին այդ մասին խոսել է թեթև ձևով, սակայն կար թիմի մասնատման մեծ վտանգ: