Բիձինա Իվանիշվիլի. ԱՄՆ դեսպանի պահանջով հանդիպումը իսկապես կայացել է մարտի 21-ին, այն տևել է մոտ երեք ժամ
Բիձինա Իվանիշվիլի. ԱՄՆ դեսպանի պահանջով հանդիպումը իսկապես կայացել է մարտի 21-ին, այն տևել է մոտ երեք ժամ

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այսօր տարածված հայտարարության մեջ խոսել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ հանդիպման մասին։

Ինչպես նշում է Բիձինա Իվանիշվիլին, հանդիպումը կայացել է մարտի 21-ին դեսպանի պահանջով, և այն տևել է երեք ժամ։

«Քանի որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո իմ և ամերիկյան դեսպանի հանդիպման անցկացման վերաբերյալ հրապարակային հարց կար, ես կցանկանայի հանրությանը բացատրել, որ նման հանդիպում իսկապես եղել է մարտի 21-ին դեսպանի պահանջով, եւ դա տեւել է մոտ երեք ժամ»,- ասված է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության մեջ։