Խորհրդարանի անդամ, «Վրացական երազանքի» պատգամավոր Բիձինա Բրեգաձեն այսօր, 14:00-ին, հատուկ հայտարարություն կանի այն մասին, թե ինչու են նրան կանչել Պետական անվտանգության ծառայություն հարցաքննության:
Բիձինա Գեգիձեի հայտարարությամբ, հարցաքննության էր կանչվել շաբաթ-կիրակի: Նրա խոսքով, այսօր լրագրողների հետ զրուցելու է, թե ժամը քանիսին կներկայանա Պետական անվտանգության ծառայություն և ինչ թեմաներով են նրան հարցաքննելու գերատեսչությունում:
«Հետաքրքրությունը մեծ է, դեռ կանցկացնեմ մամլո ասուլիս և ըստ դրա կորոշեմ, ժամը քանիսին կգնամ: Թեմայի մասին ևս կխոսեմ ասուլիսի ժամանակ: Ցանկանում եմ բոլոր լրատվամիջոցներին միաժամանակ փոխանցել տեղեկություն և պատասխանել բոլոր հարցերին»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Բիձինա Գեգիձեն: