Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողը՝ «Բի Բի Սին», նոր լուրերի բաժնում կրճատելու է 450 աշխատատեղ: Կադրային փոփոխությունները կատարվում են նոր ռազմավարության շրջանակներում, որը նպատակ ունի մինչև 2022 թվականը խնայել 80 միլիոն ֆունտ (103 միլիոն դոլար):
Կոնկրետ, փակվելու է առավոտյան ծրագիրը, որը հայտնի է սոցիալական հարցերի վերաբերյալ իր կոշտ ռեպորտաժներով: Փակվում է նաև երեկոյան «նյուս նայթ» վերլուծական ծրագիրը, որում ներկաացվում էին հետաքննչական նյութեր: Կրճատումները վերաբերում են նաև «Բի Բի Սիի» «ռադիո 5-ին»: Կփակվի նաև «վորլդ ափդեյթ» ծրագիրը:
Բոլոր փոփոխությունները վերաբերում են «BBC News»-ին, որում ներկայումս աշխատում է 6000 մարդ, այդ թվում ՝ 1700 լրագրող Մեծ Բրիտանիայից դուրս: Աշխատակազմի կրճատումներից հետո «BBC News»-ի բյուջեն կկազմի տարեկան 480 միլիոն ֆունտ (625 միլիոն դոլար):
Կադրերի կրճատմանը կհետևի նաև լրատվական բաժնում կառուցվածքային փոփոխություններ: