Բի-Բի-Սի. Տեղեկություն կա Կուրսկի և Բելգորոդի շրջաններում կամավորների խմբերի կողմից ռուսական սահմանը խախտելու մասին
Սոցցանցերում տեղեկություն է տարածվում, ըստ որի կամավորների խմբերը հատել են Ռուսաստանի սահմանը Կուրսկի և Բելգորոդի շրջաններում։
Ըստ Telegram-ի ալիքների հաղորդագրությունների, կազմավորումները՝ «Ռուսաստանի ազատություն», «Ռուսաստանի կամավորական կորպուս» և «Սիբիրյան լեգեոն» հատել են Ռուսաստանի սահմանը։ Տեղեկություններ կան Կուրսկի և Բելգորոդի շրջանների սահմանի մոտ բախումների մասին։
Ինչպես գրում է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը, Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական ստորաբաժանումը հայտնում է, որ նշված կազմավորումները կազմված են ՌԴ քաղաքացիներից և գործում են որպես անկախ ստորաբաժանումներ։ Գործակալությունը ենթադրում է, որ ներկայումս ընթանում է նշված արհմիությունների համատեղ գործողություն։