«Բի-Բի-Սի» - Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ
«Բի-Բի-Սի» - Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ առնվազն 16 մարդ է զոհվել Գազայի հատվածում գտնվող դպրոցի վրա Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի հետևանքով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ինչպես գրում է «BBC»-ն, «ՀԱՄԱՍ»-ի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավիահարվածը հասցվել է Գազայի հատվածի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ տեղահանվածների ճամբարի տարածքում գտնվող շենքին, որտեղ պատսպարվել են հազարավոր մարդիկ։

Ականատեսների վկայությամբ՝ թիրախը եղել են սննդի շուկայի մոտ գտնվող դպրոցի շենքի վերին հարկերը։

Ինչպես BBC-ին հայտնում են տեղական աղբյուրները, իսրայելական ավիահարվածի թիրախը եղել է դպրոցի շենքի սենյակներից մեկը, որն օգտագործվում էր Համասի ոստիկանության կողմից։

Իսրայելում BBC-ին հայտնել են, որ հետաքննում են ավիահարվածի արդյունքները։