«Բի Բի Սի» - Իսրայելում վիճահարույց դատական ​​բարեփոխումները կդադարեցվեն
«Բի Բի Սի» - Իսրայելում վիճահարույց դատական ​​բարեփոխումները կդադարեցվեն

Իսրայելում բողոքի ցույցերի ֆոնին կդադարեցվի վիճելի դատական ​​բարեփոխումների իրականացումը, հայտնում է «BBC» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսրայելի կոալիցիոն կառավարության մաս կազմող ծայրահեղ աջ կուսակցությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների քննարկումը հետաձգվել է մինչև մայիսին նախատեսված խորհրդարանի հաջորդ նստաշրջանը, որպեսզի բարեփոխումն ընդունվի երկխոսության ճանապարհով։

Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, դրա դիմաց Իսրայելի վարչապետը համաձայնել է այսպես կոչված Ազգային գվարդիայի ստեղծումը, որը կգլխավորի երկրի ազգային անվտանգության նախարարության ղեկավար Իտամար Բեն-Գվիրը։

Միաժամանակ «BBC»-ն գրում է, որ Իսրայելի վարչապետը դեռ չի հաստատել բարեփոխումը հետաձգելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։

Վիճելի դատական ​​բարեփոխումները ընդլայնում են Նախարարների կաբինետի լիազորությունները դատավորների նշանակման գործընթացում։

Իսրայելի խորհրդարանը փետրվարի 20-ին առաջին ընթերցմամբ հաստատել է բարեփոխումը։