«Բի-Բի-Սի» - Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, վերամշակված ռուսական նավթը դեռևս ճանապարհ է գտնում դեպի Մեծ Բրիտանիա
BBC-ի փոխանցմամբ՝ վերամշակված ռուսական նավթը դեռ հասնում է Մեծ Բրիտանիա։ Ինչպես գրում է Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողը, չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ռուսական նավթավերամշակման արդյունքում ստեղծված արտադրանքը դեռևս բերվում է Մեծ Բրիտանիա։
Ըստ BBC-ի՝ Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ չունեն, կարող են գնել ռուսական հում նավթ և դրա վերամշակումից ստացված ավիացիոն և դիզվառելիք արտահանել Բրիտանիա և ԵՄ երկրներ։
«Օրենքի այս բացը կայանում է նրանում, որ ռուսական նավթի պահանջարկն ավելանում է, վաճառքն աճում է, իսկ գինը՝ նույնպես, և հետևաբար Ռուսաստանը ավելի շատ միջոցներ է ստանում պատերազմը ֆինանսավորելու համար»,- գրում է «BBC»-ն։
Հետազոտություններից մեկի համաձայն՝ մինչև 2023 թվականը Մեծ Բրիտանիա կներկրվի ռուսական հում նավթից պատրաստված 5,2 մլն բարել նավթամթերք՝ հիմնականում ավիացիոն նավթ։ Հետազոտողները պնդում են, որ այդ կերպ Ռուսաստանի կառավարությունը 100 միլիոն ֆունտ ստեռլինգի շահույթ է ստացել։