Բեյրութում տեղի է ունեցել Հեզբոլլահի նախկին առաջնորդներ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդինի հուղարկավորությունը

19:44, 23.02.2025

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունենում «Հըզբոլլահի» նախկին առաջնորդներ Հասան Նասրալլահի և Հաշեմ Սաֆիեդինի հուղարկավորության արարողությունը։ Հասան Նասրալլան սպանվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին իսրայելական ավիահարվածի ժամանակ, երբ նա հանդիպում էր անցկացնում Բեյրութի թաղամասերից մեկում գտնվող բունկերում։

Նասրալլահը գլխավորեց շիա մահմեդական խմբավորումը Իսրայելի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ և դարձավ արաբական ամենաակնառու գործիչներից մեկը: Հասան Նասրալլահին կհուղարկավորեն այսօր։

Հաշեմ Սաֆիեդդինը Նասրալլայի սպանությունից հետո մեկ շաբաթ ղեկավարել է Հըզբոլլահը, ինչպես նաև սպանվել է իսրայելական ռազմական գործողության ժամանակ: Սաֆիեդինի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները Բեյրութի երկնքում են հայտնվել Հեզբոլլահի նախկին առաջնորդների հուղարկավորության արարողության ժամանակ։ Ցածր բարձրության վրա իսրայելական ռազմական ինքնաթիռների հայտնվելն արժանացել է հասարակության դժգոհությանը, որը բացականչել է՝ «Մահ Իսրայելին, մահ Ամերիկային»։

Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախները։

Նմանատիպ