Բեռնատար տրանսպորտը նույնպես կկարողանա առանց սահմանափակումների շարժվել Ռիկոթի լեռնանցքով
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, բեռնառնատարները Ռիկոթիի լեռնանցքով կկարողանան շարժվել առանց սահմանափակումների։
Ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդմամբ, այսօրվանից չեղարկվել է Ռիկոթիի լեռնանցքում տեղաշարժման հատուկ ռեժիմը։
«Ռիկոթիի լեռնանցքով տեղաշարժման հատուկ ռեժիմը չեղարկվել է նաև բեռնատարների համար։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռիկոթիի գործող (հին) ճանապարհի 149 կմ-ում կազմակերպվել է մուտքի ճանապարհ, որով երթեւեկությունը շեղվել է։ Ուստի հունվարի 30-ից Ռիկոթիի լեռնանցքի հատվածով հնարավոր կլինի կցովի և կիսակցովի տրանսպորտային միջոցների տեղաշարժը օրվա և գիշերվա ցանկացած ժամի»,- նշվում է տեղեկատվության մեջ։