Բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել Հոնկոնգի օդանավակայանի թռիչքուղուց, բախվել պարեկային մեքենային և ընկել ծովը՝ երկու մարդու կյանք խլելով
Բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել Հոնկոնգի օդանավակայանի թռիչքուղուց, բախվել պարեկային մեքենային և ընկել ծովը՝ երկու մարդու կյանք խլելով

Բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել Հոնկոնգի օդանավակայանի թռիչքուղուց, բախվել պարեկային մեքենային և ընկել ծովը։ Միջադեպի հետևանքով զոհվել են օդանավակայանի երկու անվտանգության աշխատակիցներ։

Ռոյթերսի տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր չորս անդամները ողջ են մնացել։

Հոնկոնգի օդանավակայանի գործողությունների ղեկավարը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է դեպքի վայրում, իսկ մյուսը՝ հիվանդանոցում։

Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։ Միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել։